Իրանի ԱԳՆ Մոհամադ Ջավադ Զարիֆ մեկնել է Նյու-Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող միջոցառմանը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
ԱՄՆ-ում միջոցառմանը մասնակցելուց հետո Զարիֆը կմեկնի Վենեսուելա, որտեղ կհանդիպի «Չմիավորման շարժման» անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ:
Վենեսուելայում Մոհամադ Ջավադ Զարիֆը բանակցություններ կանցկացնի «երկրի ղեկավարության ներկայացուցիչների հետ»: