Սպորտ

Զարմացած եմ, որ Բորուսիայի լավագույն ռմբարկուն եմ Չեմպիոնների լիգայում. Հակիմի

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Աշրաֆ Հակիմին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ինտերի» հետ խաղում (3-2) դուբլի հեղինակ դառնալուց հետո, պատմել է իր ունեցած զգացողությունների մասին:

«Ընդմիջմանը մենք խոսեցինք ու որոշեցինք երկրորդ խաղակեսում հանդես գալ ամբողջ հզորությամբ: Բարեբախտաբար, դա աշխատեց:

Զարմացած եմ, որ «Բորուսիայի» լավագույն ռմբարկուն եմ Չեմպիոնների լիգայում: Ինձ բախտ է վիճակվել հանդես գալու այս ակումբում, և ես ուրախ եմ, որ հաջողվում է գոլեր խփել: Ես շատ եմ աշխատել նախկինում և ուրախ եմ, որ կարողացա օգնել թիմիս այս խաղում»,- Հակիմիի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Բորուսիայի» պաշտպանը խմբային փուլում անցկացրած 4 խաղերում 4 գոլի հեղինակ է դարձել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ