fbpx
Հասարակություն

Զարմանում եմ՝ որքան ուժեղ է նավթարդյունահանման գոլորշիների ազդեցությունը Ադրբեջանում․ Լապշին

Նավթարդյունահանման գոլորշիները ինչ-որ վնասակար ազդեցություն են ունենում այդ մարդկանց ուղեղի վրա։ Այս մասին ասել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ մեկնաբանելով ադրբեջանական մամուլի հրապարակումները «Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին Լապշինին սպանելու փորձի մեջ» թեմայով։

Նա հավելել է, որ ամեն անգամ զարմանում է, թե որքան ուժեղ է ազդեցությունը, որը տանում է ագրեսիայի և ցինիզմի։

«Բռնապետական ռեժիմը՝ ցմահ բռնակալ նախագահով, որն ինձ նախագահական ինքնաթիռով Ղարաբաղում տուրիստական ուղևորության պատճառով բերեց Բաքու դիմակներով հատուկջոկատայինների ուղեկցությամբ, որոնք հետո խցում ինձ ծեծեցին ու հասցրին կոմայի աստիճանի (դա ապացուցված է իսրայելական դատաբժշկական փորձաքննությամբ, և հիմա գործը քննվում է ՄԻԵԴ-ում), հետո փորձեցին ինձ առևանգել ու սպանել Լատվիայում ու այդ հարցով զբաղվում էին Մեծ Բրիտանիայի ու Լատվիայի հատուկ ծառայությունները և նրանցից է այս տեղեկատվությունը։ Ընդ որում, իմ ռիգացի բարեկամները տեսել են ադրբեջանցիների, որոնք մի քանի ժամ պտտվում էին Ռիգայի հյուրանոցի կողքին, որտեղ ես պետք է ելույթ ունենայի համաժողովում։ Ընդ որում՝ Ռիգայում ենթադրվող հարձակումից երկու օր առաջ Ադրբեջանը ինձ ձերբակալելու մասին հարցապնդումներ էր ուղարկել Լատվիա, Լիտվա և Լեհաստան՝ «Իլհամ Ալիևի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու» մեղադրանքով։ Ընդ որում՝ այդ նոր քրեական գործի մասին ինձ նախազգուշացրել է Իսրայելի ԱԳՆ-ն դեռևս 2019 թվականի փետրվարին»,-նշել է Լապշինը։

Նա հավելել է, որ այս ամենից հետո ադրբեջանական իշխանությունները «լկտիություն» ունեն հայտարարելու, թե այդ Հայաստա՞նն է ծրագրում սպանել իրեն։

«Եվ սա ասում են հանցագործները, որոնք փորձում էին ինձ ոչնչացնել երկու անգա՞մ։ Սա ասում են հանցագործները, որոնք արդեն մի անգամ ինձ բռնել ու քարշ են տվել Բաքվի իրենց որջը 2017-ին ու փորձել են դա անել երկրո՞րդ անգամ Ռիգայում 2019-ի դեկտեմբերին։ Զզվելի է»,-ընդգծել է Ալեքսանդր Լապշինը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ