Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի բնակիչները բողոքի ցույց են անում և պահանջում են գյուղապետի՝ Պարույր Սարգսյանի հրաժարականը։ Վերջինս համայնքի ղեկավար է արդեն 23 տարի։
Նշենք՝ համայնքի բնակիչները Պարույր Սարգսյանին մեղադրում են Քառօրյա պատերազմի մասնակիցներին հատկացված գումարները յուրացնելու համար։
Մեղադրանքին ի պատասխան՝ համայնքապետն ասել է. «Դրա համար օրենք կա, թող գան, ստուգեն։ Եթե ես չեմ տվել այդ գումարները, ուրեմն՝ պատասխան կտամ»։