Արթուր Հովհաննիսյանը ԱԺ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ վերջին օրերին ընդդիմության գործողություններին ու նպատակին:
«Ընդդիմությունը երեկ հստակ հայտարարեց, թե որն է իրենց նպատակը. դա իշխանության զավթման անհաջող փորձն է: Մարդիկ փողոցներում Արցախի դրոշ տեղադրելով չեն կարող Արցախը փրկել, նրանց նպատակը բոլորովին այլ է:
Հայաստանում ժողովուրդն է իշխանություն, և Հայաստանը, որպես պետություն, իր ուժային կառույցներով, կառավարությունով, օրենսդիր մարմնով ամուր կանգնած է իր տեղում և թույլ չի տալու, որ ժողովրդավարությունն օգտագործեն որպես խուլիգանություններ և անկարգություններ անելու միջոց»,- նշեց Հովհաննիսյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ հավելեց.
«Երբ փորձում ես փողոց փակելով հեղափոխություն կամ հեղաշրջում անել, ու փողոց փակելու ռեսուրսդ նախկին հանրապետական փոխնախարարների բետոնախառնիչներն են, թույլ տվեք ասել, որ այստեղ ընդհանրապես քաղաքական առումով ոչ մի լրջություն չեմ տեսնում:
Բայց նշեմ, որ ես հարգում եմ մեր բոլոր քաղաքացիների՝ խաղաղ ցույցեր և հավաքներ անցկացնելու իրավունքը: Դա նրանց սահմանադրական իրավունքն է, և հեղափոխությունը նաև նրա մասին էր, որ խաղաղ ցույցերն ու հանրահավաքները Հայաստանում լինեն»: