Ռուսաստանի ԱԳՆ-ն դատապարտել է վրացի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի ելույթը, ով ուղիղ եթերում հայհոյանքներ է հնչեցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին:
Մարիա Զախարովան, պատասխանելով «Խոսում է Մոսկվան» ռադիոյի լրագրողի հարցին, նշել է. «Դա Վրաստանի դժբախտությունն է»:
Հիշեցնենք, որ վրացական«Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրող Գիորգի Գաբունիան ուղիղ եթերում հայհոյել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
