fbpx
Աշխարհ

Զելենսկին ամերիկացի սենատորին հայտնել է նոր սպառազինությունների կարիքների մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է ամերիկացի հանրապետական սենատոր (Օհայո նահանգից) Ռոբերտ Փորթմանի հետ: Ինչպես տեղեկացրել է Սենատորը, հանդիպման ընթացքում նրանք մոտ մեկ ժամ զրուցել են և քննարկել հարցերի լայն շրջանակ։

Ուկրաինայի նախագահը խոսել է սպառազինությունների նոր համակարգերում ուկրանական բանակի կարիքների մասին։  Այս մասին հաղորդում է C-SPAN հեռուստաալիքը։

Փորթմանը հանդիպել է նաև Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Ռուսլան Խոմչակի հետ, ունեցել հանգամանալից զրույց այն մասին, թե ինչով կարող է ԱՄՆ-ն օգնել ուկրաինական բանակին։ Փորթմանը նշել է, որ որոշ խնդրանքների հետ կապված՝ ինքն արդեն քննարկումներ է սկսել ԶՈւ հարցերով Սենատի կոմիտեի իր գործընկերների և Թրամփի վարչակազմի հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ