Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Լուցկում զարգացող իրադարձություններին:
Նախագահը նշել է, որ իրավիճակը սեփական հսկողության տակ է:
Նախագահը իր Telegram-ի ալիքում գրել է.
«Տագնապալի լուրեր Լուցկից: Առավոտյան ժամը 9:25-ին տեղի ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և տեղեկացրել է, որ ուղևորներով ավտոբուս է պատանդառել: Կրակոցներ են լսվել, ավտոբուսը վնասվել է: Գործի է դրվել «Պատանդ» ոստիկանական գործողությունը, իսկ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը գործի է դրել «Բումերանգ» պլանը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայում տղամարդը պատանդ է վերցրել ավտոբուսի ուղևորներին:
Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը: