«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը ցանկանում է հաջորդ մրցաշրջանում ևս հանդես գալ անգլիական ակումբի կազմում:
Հայտնի է, որ ֆուտբոլիստը մերժել է «Ֆեներբահչեի» առաջարկը և «Արսենալի» ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է մինչև պայմանագրի ավարտը մնալ ակումբում:
Հայտնենք, որ Մեսութ Օզիլի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
Այս մասին տեղեկանում ենք Bild-ից: