fbpx
Աշխարհ

Զելենսկին իշխանության ապակենտրոնացման մասին օրինագիծ է ներկայացրել Ռադային

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի Գերագույն ռադային է ներկայացրել երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու օրինագիծ՝ կապված իշխանության ապակենտրոնացման հետ: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru կայքը:

Օրինագծի տեքստը, սակայն, դեռ չի հրապարակվել: Խորհրդարանն ստացել է փաստաթուղթը և փոխանցել  ղեկավարությանը՝ քննարկման համար:

2015 թվականին Ուկրաինայի սահմանադրական դատարանն իշխանության ապակենտրոնացման մասին օրինագիծը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող: Բացի դրանից՝ դատարանը սահմանել էր սահմանադրական նորմ այն մասին, որ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում տեղական ինքնակառավարման առանձնահատկություններն իրականացվում են առանձին օրենքով:

Այդ նույն ժամանակ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել սահմանադրության մի քանի ուղղումներ, ըստ որոնց՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի մի քանի շրջաններում ինքնակառավարման հատուկ համակարգ պետք է սահմանվի, առանց այդ շրջաններին հատուկ կարգավիճակ տալու: Բարձրագույն Ռադան ձայների մեծամասնությամբ ընդունել էր որոշում՝ նախագահական այս ծրագիրն ուղարկել սահմանադրական դատարանի ստուգմանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ