fbpx
Աշխարհ

Զելենսկին խոստանում է չեղարկել նախագահի, պատգամավորների և դատավորների անձեռնմխելիությունը

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու նախընտրական շտաբի ներկայացուցիչ Դմիտրի Ռազումկովը գործողությունների ծրագիրն Է ներկայացրել BBC-ին տված հարցազրույցում, որտեղ նշվում է, որ Զելենսկին խոստանում Է պաշտոնակալությունից անմիջապես հետո բոլորին հավասար դարձնել օրենքի առջև: Նա խոստացել է չեղարկել նախագահի, պատգամավորների և դատավորների անձեռնմխելիությունը, խզել բիզնեսի կապը քաղաքականության հետ: :

«Պաշտոնակալությունից հետո փաստորեն կլինի նստաշրջանների միայն մի քանի շաբաթ, հետո՝ արձակուրդներ, և կսկսվի ընտրարշավը: Այդ ժամանակաշրջանում մենք օրինագծեր կմտցնենք, որոնք թույլ կտան բոլորին հավասար դարձնել օրենքի առաջ, վերացնել նախագահի, պատգամավորների և դատավորների անձեռնմխելիությունը, օրենք իմպիչմենթի, պատգամավորների հետկանչման մասին»,-ասել Է Դմիտրի Ռազումկովը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ