fbpx
Քաղաքականություն

Ում «խնդիրն» է զենք արտադրելը և վաճառելը․ Ռադիկ Մարտիրոսյանի հայտարարության հետքերով

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ և նոր նախագահի նորանշանակ խորհրդական Ռադիկ Մարտիրոսյանը հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի՝ զենք արտադրելու հնարավորությունների մասին իր նախորդ հայտարարություններին։

«Ուրեմն, զենք արտադրելը էսպիսի փոքր երկրի, սահմանափակ հնարավորություններով երկրի խնդիր չի կարող լինել։ Բայց ուրիշ բան է, որ այդ երկիրն իր սահմանափակ, համեստ միջոցներով և կադրերով կարող է մասնակցել այդպիսի գործունեության՝ ուրիշ երկրների հետ համատեղ կատարելու, լուծելու նման խնդիրներ»,- հայտարարել էր Մարտիրոսյանը՝ նշելով, որ նման փոքր երկրներն ի զորու չեն արտադրել զենք, որը և՛ կպաշտպանի երկիրը, և՛ հնարավորություն կտա առևտուր անել։

«Աշխարհում զենք վաճառում են ընդամենը հինգ երկիր»,- նշել էր Մարտիրոսյանը։

Հաշվի առնելով Մարտիրոսյանի պնդման շուրջ ծավալված քննարկումները՝ «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե աշխարհի որ երկրներն են զենք վաճառում և արտադրում։

Աշխարհին զենք մատակարարողները
Ռադիկ Մարտիրոսյանի հայտարարությունը, թե աշխարհում միայն հինգ երկիր է զենք վաճառում, իրականությանը չի համապատասխանում։ Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի՝ SIPRI-ի 2021 թվականին հրապարակված զեկույցում ծանր զինատեսակներ արտահանող 65 երկրներ։ Այս շարքում կազմակերպությունն առանձնացնում է հինգ երկիր, որոնք գերակշիռ դիրք ունեն զենքի վաճառքի շուկայում։ Այսպես, 2016-2020 թվականներին Ամերիկայի Միացյալ Նահանգները մատակարարել է աշխարհի զենքի 37 տոկոսը, Ռուսաստանին բաժին է ընկել ընդհանուրի 20 տոկոսը։ Եռյակը ամփոփում է Ֆրանսիան՝ ընդհանուր արտահանումների 8․2 տոկոսով։

Տասնյակում են Գերմանիան, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իսրայելը և Հարավային Կորեան։ Ինֆոգրաֆիկայում ներկայացված են 2016-2020 թվականների զենքի արտահանման ծավալներով ամենամեծ 25 երկրները։ Այս երկրներն են ապահովում զենքի արտահանման ծավալների շուրջ 99 տոկոսը։

Ըստ այդմ, Մարտիրոսյանի նշած թիվը՝ հինգ երկիր, ավելի քան տասն անգամ քիչ է, քան իրականում։ Ի դեպ, այս դեպքում խոսքը միայն ծանր զինտեխնիկա վաճառող երկրների մասին է։ Փոքր զինատեսակներ արտադրում և վաճառում են աշխարհի շուրջ 100 երկրների ավելի քան 1000 ընկերություններ:

Ավելի մանրամասն fip.am-ում։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ