Շրջանառվելու է նոր նախագիծ, ըստ որի՝ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղը պետք է ներկայացնել ոչ թե 14, այլ 7 օրը մեկ։
Ասյ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ իրենք առաջարկում են փոփոխությունը մտցնել դեկտեմբերի 1-ից։
Նախարարի խոսքով՝ չպատվաստված քաղաքացիները պետք է 7 օրը թեստի բացասական պատասխան ներկայացնի աշխատավայր։