«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի մեկնաբանել արքայական ակումբի՝ եվրոպական Սուպերլիգային միանալու որոշումը:
Զիդանը ասել է, որ հարցերը պետք է տրվեն ակումբի նախագահին:
«Ես պատրաստ եմ խոսել ֆուտբոլի մասին, բայց ոչ այլ բաների: Մնացածը իմ գործը չէ: Ուստի ես իմ կարծիքը չեմ արտահայտի: Ինձ միայն մարզչական գործունեությունն է հետաքրքրում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» և եվրոպական 11 թոփ ակումբներ դարձան Սուպերլիգայի հիմնադիրները, որի մեկնարկը նախատեսվում է 2021 թվականի օգոստոսին: ՈւԵՖԱ-ն սպառնացել է ակումբներին տարբեր պատժամիջոցներով: Սուպերլիգայի նախագահ է դարձել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
Այս մասին տեղեկանում ենք Marca-ից: