fbpx
Սպորտ

Զիդանի խճանկարը. Ռեալի կիսապաշտպանությունը խոցելի է. Marca

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Մայորկա»-ի դեմ շաբաթ օրը կայանալիք խաղում դեռ չի կողմնորոշվել, թե որ ֆուտբոլիստներն են տեղ գտնելու հայտացուցակում։

«Արքայական» ակումբի  մարզիչը չգիտի, թե ով է պատրաստ խաղալու, և չի էլ կարող իմանալ մինչև ուրբաթ օրը, քանի որ ակումբի որոշ ֆուտբոլիստներ դեռ չեն վերադարձել ազգային հավաքականներից: Այս մասին հաղորդում է Marca-ն։

«Սերուցքայիններ»-ի կազմը ամենավերջինը կհամալրի Ֆեդե Վալվերդեն։ Վերջինս Ուրուգվայի հավաքականի կազմում ընդգրկված է Պերուի դեմ խաղին։

Կազմի ընտրության գլխավոր խնդիրները կապված են կիսապաշտպանության հետ։ Թոնի Կրոսն ու Լուկա Մոդրիչը վնասվածքի պատճառով չեն մասնակցի հանդիպմանը։ Կազեմիրոն վերջին շաբաթների ընթացքւմ շատ քիչ է հանգստացել, Վալվերդեն միայն մեկ մարզում կանցնի ընդհանուր խմբի հետ։

Խամես Ռոդրիգեսը ամենայն հավանականությամբ կընդգրկվի մեկնարկային կազմում, քանի որ արդեն երկու շաբաթ է լիարժեք մարզվում է Վալդեբասում։ Իսկոն կարծես թե ապաքինվել է ծնկի վնասվածքից ու կմասնակցի հանդիպմանը։ Սակայն իսպանացին չի խաղա իր մշտական դիրքում, քանի որ նախապատվությունը կտրվի կիսապաշտպանությունում չորս հոգով խաղալուն, քան երեք։

Պաշտպանությունում և հարձակման գծում նման խնդիրներ չկան։ Այս հատվածում միայն Գարեթ Բեյլի մասնակցությունն է կասկածի տակ։ Ռամոսը Իսպանիա-Շվեդիա խաղին մասնակցելուց հետո լավ հանգստացել է և լիարժեք կարող է համագործակցել Ռաֆայել Վարանի կամ Միլիտաոյի հետ։

Էլ Կլասիկոյին ավելի արտակարգ պատրասվելու համար Զիդանը կցանականար կազմում որոշակի փոփոխություններ մտցներ, եթե չլիներ կիսապաշտպանական հատվածի խնդիրները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ