Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կրկին զարմանալի որոշումն է կայացրել։ Խոսքը ակումբի ֆուտբոլիստներ Գարեթ Բեյլի և Խամես Ռոդրիգեսի ակումբում մնալու կամ չմնալու մասին է։
AS-ը հայտնում է, որ Զիդանը ցանկանում է, որ երկու ֆուտբոլիստներն էլ մնան թիմում։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ռեալը» ևս մի քանի թոփ տրանսֆերներ էր նախատեսել իրականացնել, սակայն «արքայական» ակումբը չի կարողանում ձեռք բերել ո՛չ Պոգբային, ո՛չ Նեյմարին։ Այս դեպքում Զիդանը դեմ չէ, որ Բեյլն ու Խամեսը մնան թիմում։
Նշենք, որ Զինեդին Զիդանը ԱՄՆ-ում կայացած ուսումնամարզական հավաքի ժամանակ հրապարակայնորեն հայտարարեց, որ ակումբը փորձում է վաճառել Բեյլին։ 30-ամյա ուելսցու ապագան մինչ օրս հարցականի տակ է։
Խամեսը երկու տարի վարձակալական հիմունքներով «Բավարիայում» հանդես գալուց հետո վերադարձել է Մադրիդ։