Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր է Մարկո Ասենսիոյին հաջորդ մրցաշրջանում թիմում պահել: Հաղորդում է Marca-ն:
Զիդանը դեմ է 23-ամյա խաղացողի տրանսֆերի վաճառքին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենթուս»-ը: