Զիդանը պատրաստ է գլխավորել Չելսին երկու դեպքում

Ամենադիտվածներ

Երկրպագուն շշով հարվածել է Տոտենհեմի կիսապաշտպանի գլխին

Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը պատրաստ է գլխավորել «Չելսին», բայց երկու պայմանի իրագործման դեպքում, գրում The Sun-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, նա կցանկանար նվազագույնը 220 մլն եվրո ստանալ նոր ֆուտբոլիստների ձեռք բերելու համար:

Երկրորդ պայմանը կիսապաշտպան Էդեն Ազարին թիմում պահելն է, որն ավելի վաղ հայտարարել էր լոնդոնյան ակումբից հեռանալու իր ցանկության մասին:

2018 թվականին Զիդանը «Ռեալի» հետ երրորդ անգամ անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգայում: Ֆրանսիացի մասնագետը դարձել է ֆուտբոլի պատմության առաջին մարզիչը, որը երեք անգամ անընդմեջ հաղթում է ՉԼ-ում: 2017/18 մրցաշրջանի ավարտից հետո Զիդանը հեռացել է «Ռեալից»:
Իսկ «Չելսին» 26 տուրից հետո ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով 50 միավոր:

Հաղորդում է armsport.am-ը։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ