Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդներից Զինեդին Զիդանը ցանկություն ունի գլխավոր ՊՍԺ-ն։
Այս մասին հայտնել է FootMercato-ն։
Նշվում է, որ Զիդանն առաջին հերթին ցանկանում է Ֆրանսիայի հավաքականը գլխավորել, բայց դա քիչ հավանական տարբերակ է, որովհետև ներկայումս հավաքականը գլխավորող Դիդյե Դեշամի հեռանալու պատճառներ չկան։
Այսպիսով, ՊՍԺ-ն գլխավորելը դառնում է ավելի հավանական տարբերակ։
Ըստ աղբյուրի՝ ժամանակին Զիդանին առաջարկել են գլխավորել փարիզյան ակումբը, սակայն նա հրաժարվել է առաջարկներից։