Ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

Սեպտեմբերի 24-ին ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները սեպտեմբերի 22-ին Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցից, զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով, բերման ենթարկեցին Ուջան գյուղի 23-ամյա մի բնակչի՝ իր վարած մեքենայով հանդերձ։

«Երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 2 տուփ` 7.62 մմ տրամաչափի 40 փամփուշտով, իսկ բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենայում հայտնաբերվեց ինքնաձիգ:

Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենաթարմ