Զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ մահացածը 2001 թվականին ծնված շարքային Արթուր Խաչատուրի Ղազարյանն է։
Դեպքը տեղի է ունեցել Հուլիսի 16-ին, ժամը 21:40-ի սահմաններում՝ մարտական հերթապահության կրման ընթացքում։
ՊՆ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաքննություն է կատարվում։