1-ին զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմը, համագործակցելով ԱԻ նախարարության աշխատակիցների հետ, մասնակցել է Կապանի տարածաշրջանում բռնկված հրդեհների մարման աշխատանքներին:
Պահպանելով անվտանգության կանոնները, իրենց վստահված տարածքում զինծառայողները մեկուսացրել և կարճ ժամանակահատվածում ամբողջությամբ չեզոքացրել են հրդեհի օջախները:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։