fbpx
Զինված Ուժեր

Զինծառայողը կալանավորվել է երկու անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Գ-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Առիթը 2019թ. մարտի 26-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, N զորամասի նախկին զինավանի տարածքում, պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Արա Գեորգիի Առաքելյանի՝ մահացու և կրտսեր սերժանտ Անդրանիկ Կոմիտասի Կոչկանյանի՝ ձախ դաստակի շրջանի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքն է։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ