Բերման ենթարկվածի զննությամբ հրազեն է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հրապարակող՝

Նորոգվում է Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական ճանապարհը

Ամենադիտվածներ

Ոստիկանության Ստեփանավանի բաժնում ապօրինի զենքի վերաբերյալ ստացված տվյալների հիման վրա ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ։ Օրեր տևած հետևողական աշխատանքը հանգուցալուծվեց օգոստոսի 13-ին, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։


Մայրաքաղաքի Խորենացու փողոցից, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկվեց 36-ամյա մի տղամարդ, որը մայրաքաղաքի բնակիչ է։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց գործարանային արտադրության թմբուկավոր ատրճանակ ու նույն ատրճանակի 8 փամփուշտ, որոնք առգրավվեցին։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Հանգամանքները պարզվում են։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենաթարմ