fbpx
Կառավարություն

Զոհրաբ Մնացականյանին կտրամադրվի արձակուրդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին կտրվի արձակուրդ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի օգոստոսի 1-9-ը ներառյալ:

2. Զոհրաբ Մնացականյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը», – ասված է որոշման մեջ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ