Ապրիլի 16-ից 18-ը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Փարիզ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ պաշտոնական կայքից։
Հանդիպման ընթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի, Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիել Դը Սարնեզի և այլ պաշտոնյաների հետ։
Զոհրաբ Մնացականյանը ելույթ կունենա Միջազգային հարաբերությունների Ֆրանսիական ինստիտուտում։ Նախատեսվում է նաև արտգործնախարարի հանդիպումը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։