fbpx
Հասարակություն

Զոհված զինծառայողների մայրերը բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց

Կառավարության շենքի դիմաց զոհված ազատամարտիկների այրիները և զոհված զինվորների մայրերը բողոքի ակցիա են իրականացնում:

Նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նշենք, որ զուգահեռ ընթանում է նաև Կառավարության նիստը:

Այստեղ է նաև «Զինվոր համակարգող» խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը: Վերջինս հայտարարեց, որ ընթացիկ տարվա հունվարից մինչև այսօր մի քանի դիմում են գրել կառավարությանը, սակայն բոլորն անպատասխան են:

«Վերջին դիմումը գրել ենք Աննա Հակոբյանի հայտարարությունից հետո, որ մեր զինվորները ոչնչի համար են զոհվել: Մենք գրություն ենք գրել 6-րդ ամսին, որ զոհվածների մայրերը պահանջում են իրենց որդիներին: Դիմումը մնաց անպատասխան: Կառավարության նիստին վարչապետը հայատարարեց, որ Մարտի 1-ի զոհվածների ընտանիքներին 30 միլիոն դրամ են տալու: Մենք գումարի տեղն էլ գիտենք, մենք գումարի ձևն էլ գիտենք, մենք տվել ենք ամենաթանկը, կորցնելու որևէ բան չունենք: Եթե կառավարությունը նման որոշում է կայացնում Մարտի 1-ի դեպքերով, թող «Սասնա ծռերի» գրոհի ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքներին էլ վճարեն, բանակում զոհված տղաների ընտանիքներին էլ պետք է տան: Վանաձորում հայտարարեց, որ փողի խնդիր չունեն: Մենք էլ ասում են՝ տվեք մեր բալեքին, թոր մեզ պահեն, կամ էլ էտ գումարը տվեք, թող մեր ժողովուրդը պահի»,- նշեց Խաչատրյանը:

Նա նշեց, որ իրենք ակնկալում են, որ կառվարության այսօրվա նիստում որոշում կկայացվի և բոլոր զոհվածներին կհատկացվի 30 մլն դրամ:

«Եթե նման որոշում չկայացվի, մենք պատրաստ ենք նստել հացադուլի և նստացույցի»,-հավելեց նա:

Այս պահին Մարգարիտա Խաչատրյանը նստել է կառավարության շենքի գլխավոր մուտքի դռան մոտ՝ փակելով ճանապարհը, և ոստիկանների՝ ճանապարհը բացելու հորդորին անհաղորդ է՝ կրկնելով իր պահանջները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ