Մարտի 31-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը:
Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները:
Նիստի ընթացքում քննության առնվեցին 2021 թվականի ձմեռային զորակոչի ընթացքի և ավարտի հետ կապված հարցեր: Զեկուցվեց, որ Գեղարքունիքի մարզում զորակոչն ընթացել և ավարտվել է ըստ պլանավորված գրաֆիկի:
Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին ապա քննարկվեցին նաև ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից զորակոչային հանձնաժողովին ներկայացրած այն զինակոչիկների անձնական փաստաթղթերը, ովքեր սովորում են հանրակրթական ուսումնական հաստատություններում և ունեն տարկետումից օգտվելու իրավունք:
Խոսվեց նաև զորակոչի ընթացքում մարզպետարան – համայնքներ – զինկոմիսարիատ – ոստիկանության համագործակցված աշխատանքի մասին:
Համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման՝ 2021 թվականի ձմեռային զորակոչն ավարտվելու է 2021 թվականի ապրիլի 1-ին: