Օգոստոսի 20-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացրել են, որ զինծառայողների ֆունկցիոնալ պարտականություններն ու մասնագիտական գիտելիքները կատարելագործելու նպատակով 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ։
- Նախնական տեղեկություններով՝ դիվերսիա չէ․ ՊՆ-ն արձագանքել է շրջանառվող տեղեկությանը
- ՊՆ նախարարը հանձնարարել է էապես բարձրացնել քաղաքացիների սպասարկման որակը
«Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ: Անձնակազմը սահմանված ժամկետում հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք, ռազմական տեխնիկան բերել է մարտական վիճակի և դուրս է եկել նախորոշված շրջաններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։