Ցուկերբերգի 59 մլն դոլար արժողությամբ առափնյա առանձնատները ներսից (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Ամենադիտվածներ

Ինչո՞ւ գնել տուն ափամերձ տարածքում, եթե կարող ես ողջ ափի տերը դառնալ։

Պատկրացրեք, որ դուք միլիարդատեր եք, ինչպես օրինակ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։ Վստա՛հ եղեք, որ ավելի խելացի կլինի, որ այսպիսի որոշում կայացնեք։

Տեխնոլոգիական հսկան երկու կողք կողքի գտնվող առանձատուն է գնել Տախո գետի ափին՝ վճարելով 59 մլն դոլար։ Այս մասին հաղորդում է Variety-ն։

Այս գինը միգուցե չափազանց շատ է առանձնատան համար, քան որևէ մեկը կարող է պատկերացնել, սակայն այս գումարը շատ փոքր է մի մարդու համար, որի հարստությունը գնահատվում է շուրջ 70 մլրդ դոլար։

Առաջին առանձնատունը, որը կոչվում է Carousel Estate, թյուդոր ոճի է՝ կառուցված 1930-ականների սկզբին։ Իսկ մյուսը՝ Brushwood Estate-ը, կառուցվել է 60-ականներին և հարակից 2 հյուրատներ ունի, որոնք նախատեսված են այցելուների համար։

Ամենաթարմ