Շախմատի Հայաստանի կանանց առաջնության նոր չեմպիոնը` Մարիա Գևորգյանն է:
Առաջնության ընթացքում, 8 հնարավորից հավաքելով 7 միավոր՝ Մարիա Գևորգյանը երկրորդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն:
Մրցաշարի վերջին տուրում հաղթանակներ տոնեցին նաև Մարիամ Ավետիսյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը:
Երկրորդ և երրորդ տեղերը 6-ական միավորով կիսեցին Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը: