fbpx
Աշխարհ

11 տարի անց Բոլիվիայում ԱՄՆ դեսպան է նշանակվել

11 տարվա դադարից հետո Բոլիվիայում ԱՄՆ դեսպան է նշանակվել։ Այս մասին հաղորդում է BBC News-ը։

Նա նշանակվել է Բոլիվիայի նախագահի պաշտոնակատար Ժանին Անիեսի որոշմամբ։ Նշվում է, որ Բոլիվիայի նոր դեսպանը Միացյալ Նահանգներում Ուոլթեր Սերատե Կելարն է, որը նախկինում եղել է երկրի ներկայացուցիչը ՄԱԿ-ում։

Հիշեցնենք, որ Բոլիվիայի նորընտիր նախագահ Էվո Մորալեսը հրաժարական է տվել նոյեմբերի 10-ին Բոլիվիայում սկսված բողոքներից հետո։ Երկրի զինված ուժերը պահանջում էին, որ նախագահը հեռանա, որ երկրում կայունություն ապահովվի։

Բողոքների ընթացքում զոհվել է 23 մարդ, 715 մարդ տուժել է։

Բոլիվիայի ժամանակավոր նախագահի պարտականությունները կատարում է Սենատի փոխխոսնակ Ժանին Անյեսը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ