Արցախում ռեստորան է այրվել

Ամենադիտվածներ

Անելու եմ ամեն ինչ, որ Արցախն ունենա այն ապագան, որին ձգտում է որպես Հայաստանի մաս․ ԱՄՆ կոնգրեսական

Այսօր գիշեր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող «Գինետուն» ռեստորանը այրվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ԱԻՊԾ Facebook-ի էջից։

«Դեկտեմբերի 24-ին ժամը 03:19-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հ. Թումանյան 36 հասցեում հրդեհ է բռնկվել:

Նախնական տվյալներով այրվում է «Գինետուն» ռեստորանը:

Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպելու համար դեպքի վայր են մեկնել ԱԻ պետական ծառայության, փրկարարական ուժերի վարչության հրշեջ փրկարարական մասի երկու մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:40-ին, լիամարվել` ժամը 05:06-ին:

Հրդեհի հետևանքով տուժած չկա:

Նախնական տվյալների համաձայն Ստեփանակերտ քաղաքի Հ. Թումանյան 36 հասցեում ամբողջությամբ այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին (ծնվ.1976թ.) պատկանող «Գինետուն» ռեստորանի երկու սենյականոց շինությունը և ներսում գտնվող գույքը:

Հաղորդագրությունը փոխանցվել է «Արցախէներգո», «Արցախգազ» և «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ներին, ինչպես նաև ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:

Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը», – ասված է ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();