ՀՀ տրանպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 16 համայնքում միջազգային ստանդարտներին համապատասխանող, բարձրորակ ճանապարհներ կկառուցվեն:
Նա հայտնել է, որ բացվել է կենսական նշանակության ճանապարհների կառուցապատման Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համատեղ ծրագրի մրցույթի առաջին փաթեթը, թվով տասը ճանապարհների համար:
«Ըստ նախնական արդյունքների, արդար և թափանցիկ մրցույթի արդյունքում ունենք մոտ 20% խնայողություն՝ 1․1 միլիարդ դրամի չափով: Ծրագրի իրականացման արդյունքում 16 համայնքներ կունենան միջազգային ստանդարտներին համապատասխանող, բարձրորակ ճանապարհներ», – գրել է նախարարը: