fbpx
Աշխարհ

196 երկրի ներկայացուցիչ Մադրիդում կմասնակցի կլիմայի փոփոխությանը նվիրված խորհրդաժողովին

196 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ պետությունների ու կառավարությունների 50 ղեկավարներ կմասնակցեն կլիմայի փոփոխությանը նվիրված COP25 խորհրդաժողովին, որը տեղի կունենա Մադրիդում դեկտեմբերի 2-ից մինչև 13-ը: Գագաթնաժողովը կբացեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը: Այդ մասին նշված է Իսպանիայի կառավարության հաղորդագրության մեջ։

Ի թիվս այլոց՝ Իսպանիայի մայրաքաղաքում կլինեն Արգենտինայի գործող նախագահ Մաուրիսիու Մակրին և Էկվադորի նախագահ Լենին Մորենոն, եվրոպական 15 երկրների (այդ թվում՝ Ֆրանսիայի և Պորտուգալիայի) վարչապետներ, ԵՀ-ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը (Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Բորելը և Միշելը պաշտոնապես իրենց պաշտոնները կստանձնեն դեկտեմբերի 1-ից) և Եվրախորհրդարանի խոսնակ Դավիդ Սասոլին:

ԱՄՆ-ից, որը պաշտոնապես ծանուցել է Փարիզի համաձայնագրից դուրս գալու մասին, կժամանի 16 կոնգրեսականներից ու սենատորներից բաղկացած պատվիրակություն՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ