fbpx
Սպորտ

2 չեմպիոն, 10 փոխչեմպիոն, 2 բրոնզե մեդալակիր. հայ պատանիները՝ ծանրամարտի ԵԱ-ում

Իսրայելի Էյլաթ քաղաքում ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությունը: Էյլաթում Հայաստանի 23 ներկայացուցիչներից 14-ը դարձել են մեդալակիր՝ 2 չեմպիոն, 10 փոխչեմպիոն, 2 բրոնզե մեդալակիր:

Մինչև 17 տարեկանների խմբում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են մեկ ոսկե, երկուական արծաթե և բրոնզե մեդալներ: 49 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը դարձել է չեմպիոն՝ երկամարտում գրանցելով 192 կգ արդյունք (87 կգ + 105 կգ): 89 կգ քաշային կարգում Գևորգ Ղահրամանյանը (երկամարտում՝ 331 կգ, 141 կգ + 190 կգ) և 96 կգ Գարիկ Կարապետյանը (երկամարտում՝ 345 կգ, 155 կգ + 190 կգ) դարձել են արծաթե մեդալակիրներ, իսկ 61 կգ քաշային Արա Պողոսյանը (երկամարտում՝ 260 կգ, 118 կգ + 142 կգ) և 102 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը (երկամարտում՝ 311 կգ, 136 կգ + 175 կգ) նվաճել են բրոնզե մեդալ:

Մինչև 15 տարեկանների պայքարում 49 կգ քաշային Գարիկ Ոսկանյանը (երկամարտում՝ 182 կգ, 82 կգ +100 կգ), 55 կգ քաշային Ռաֆիկ Մինասյանը (երկամարտում՝ 205 կգ, 92 կգ + 113 կգ), 89 կգ քաշային Ալեքսանդր Լազարյանը (երկամարտում՝ 290 կգ, 126 կգ + 164 կգ) և +102 կգ քաշային Ալբերտ Թումասյանը (երկամարտում՝ 273 կգ, 118 կգ + 155 կգ) դարձել են արծաթե մեդալակիրներ:

Մինչև 17 տարեկան աղջիկների պայքարում +81 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Լիանա Գյուրջյանը՝ երկամարտում գրանցելով 223 կգ արդյունք (97 կգ + 126 կգ): 71 կգ քաշային Միլենա Խաչատրյանը (երկամարտում՝ 201 կգ, 90 կգ + 111 կգ) և 81 կգ քաշային Մարգարիտա Առաքելյանը (երկամարտում՝ 191 կգ, 85 կգ + 106 կգ) դարձել են փոխչեմպիոններ: Մինչև 15 տարեկանների խմբում արծաթե մեդալակիր են դարձել 49 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը (երկամարտում՝ 151 կգ, 67 կգ + 84 կգ) և +81 կգ քաշային Ջուլիետա Ավանեսյանը (երկամարտում՝ 179 կգ, 80 կգ + 99 կգ):

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ