fbpx
Հասարակություն

2019 թվականին Անասնաբույժի միջազգային օրը կնշվի ապրիլի 27-ին

Անասնաբույժի միջազգային օրն ընդունվել է Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի կողմից 2000 թվականին: Տոնը նշվում է ամեն տարի՝ ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ 2019 թվականին Հայաստանում առաջին անգամ Անասնաբույժի միջազգային օրը կնշվի պետական աջակցությամբ ու նախաձեռնությամբ՝ ի դեմս ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Ինչպես նաև «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի, որն իրականացնում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ Ավստրիական զարգացման գործակալության և Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ, և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ֆինանսական աջակցությամբ:

Տոնի շրջանակներում միջոցառումներ, սեմինարներ, դասախոսություններ, քննարկումներ և հանդիպումներ են անցկացվել երկրի մարզերում:

Ապրիլի 25-ին Հայաստանի պետական ագրարային համալսարանում կկազմակերպվի «Գիտության և գիտական հաստատությունների դերը անասնաբուժության ոլորտի զարգացման գործում» խորագրով գիտաժողով, իսկ ապրիլի 26-ին Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում (հասցե` ՀՀ, Երևան, Մովսես Խորենացու 15, սկիզբը ժամը 10:00-ին) կանցկացվի գլխավոր միջազգային համաժողովը՝ «Անասնաբուժությունը հանուն առողջ հասարակության» խորագրի ներքո:

Համաժողովը նպատակ ունի կարևորել անասնաբուժության ոլորտի և անասնաբույժի մասնագիտության դերը՝ որպես առողջ հասարակության գրավական, ձեռք բերել անասնաբուժության, ինչպես նաև ոլորտի վերահսկողության հարցում առկա խնդիրների, ընթացիկ ծրագրերի, համատեղ նախաձեռնությունների իրականացման, նորամուծությունների և գիտական հետազոտությունների վերաբերյալ տեղեկություններ, փոխանակել և տեղայնացնել լավագույն փորձը, իրազեկել հասարակությանը իրականացվող գործընթացների մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ