Տնտեսություն
17:00 25/04/2020

2020 թ-ին Հայաստանում տնտեսական անկումը կկազմի 1,5 տոկոս․ Արժույթի միջազգային հիմնադրամ

Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան «Ազատության» հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանի տնտեսության անկւմը կավարտվի երկրորդ եռամսյակում և կսկսի վերականգնվել արդեն այս տարվա երրորդ եռամսյակում։

«Իրավիճակը խիստ անորոշ է, և ճգնաժամն իրապես յուրահատուկ է։ Մենք կանխատեսել ենք, որ 2020 թվականին [Հայաստանում] տնտեսական անկումը կկազմի 1,5 տոկոս։ Սա ընդհանուր առմամբ համահունչ է Հայաստանի իշխանությունների կանխատեսման հետ՝ -2 տոկոս։ Տեսնում ենք, որ համավարակը շատ կտրուկ, բայց նաև շատ կարճատև ներգործություն է ունենում Հայաստանի վրա, և կարծում ենք, որ տնտեսական շոկի պիկը ներկայում է՝ երկրորդ եռամսյակում»,- նշել է IMF ներկայացուցիչը։

Յուլյա Ուստյուգովան հայտնել է, որ իրենք հոըյս ունեն՝ Հայաստանի իշխանությունները կօգնեն տնտեսական զարգացումներին։ Իսկ այս տարի Հայաստանը կւնենա 1,5 տոկոս տնտեսական անկում, սակայն գալիք տարի տնտեսությունը կաճի 4,8 տոկոսով։

«Այնուամենայնիվ, այս կանխատեսման համար բազմաթիվ ռիսկեր կան, որոնք կարող են նվազեցնել թվերը», – ընդգծել է Յուլյա Ուստյուգովան

Ըստ Ուստյուգովայի, եթե համավարակի տարածումը շարունակվի, սահմանափակումները երկարեն, բնականաբար, բացասական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա ավելի մեծ կլինի։ Շատ բան կախված է, թե ինչ է կատարվում տարածաշրջանում և ողջ աշխարհում, որովհետև արտաքին պահանջարկը շատ կարևոր է հայաստանյանի նման փոքր ու բաց տնտեսության համար:

«Ինչպես ամենուր, համավարակի ավելի ծավալուն ու երկարատև տարածումը, և սահմանափակումների երկարաձգումը կարող են հանգեցնել տնտեսության ավելի խորը անկման, ինչը կհետաձգի հայաստանյան տնտեսության վերականգնումը։ Աշխարհում ու տարածաշրջանում համավարակի ձգձգումը կարող է ավելի խորը բացասական ազդեցություն թողնել Հայաստանի տնտեսության վրա և հետաձգել վերականգնումը»,- նշել է Յուլյա Ուստյուգովան։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ