2020 թվականի հունվար ամսից Կոտայքի մարզում վառարանով տաքացվող հանրակրթական դպրոցներ չեն լինելու:
Մարզպետի 2019 թվականի համապատասխան որոշմամբ, մարզային ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված վերաբաշխումների արդյունքում մարզի 4 միջնակարգ դպրոցների՝ Ֆանտան, Գետամեջ, Փյունիկ, Արտավազ, հատկացվել է 5 մլն-ական դրամներ լոկալ ջեռուցման համակարգերի ձեռքբերման և տեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Նշենք նաև, որ վերջին շրջանում Նոր Արտամետի միջնակարգ, Գառնի Բանավանի հիմնական դպրոցները ևս վերաբաշխումների արդյունքում տեղադրել են լոկալ ջեռուցման համակարգեր, իսկ Արագյուղի միջնակարգ դպրոցը լոկալ ջեռուցման համակարգ է տեղադրել համայնքի աջակցությամբ:
Հիշեցնենք, որ այս դպրոցները երկար տարիներ ջեռուցվել են փայտի վառարաններով կամ էլեկտրական տաքացուցիչներով:
Գրում է Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքը։