Ապրիլի 28-ին, ժամը 22.55-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին 40-ամյա քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 22.45-ից 22.50-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 58 երթուղու միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են 15.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է 70.000 դրամ և բանկային քարտեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողությունը կատարելու կասկածանքով, ապրիլի 29-ին, ժամը 12.10-ին, Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել 1998 թ. ծնված Խաչիկ Ս.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում քննություն:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: