Առողջապահություն
11:14 24/07/2021

250 նոր դեպք, 162 ապաքինված ու 5 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հուլիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 632 դեպք, որոնցից 218 958-ն` առողջացած, 4584-ը` մահվան ելքով:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 6527 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 250 նոր դեպք: Ունենք 162 առողջացած և 5 մահվան դեպք:

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1115 է:

Նշվում է նաև, որ կորոնավիրուսի այս պահին փաստացի բուժում է ստանում 3975 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 299 599 թեստավորում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ