Վրաստանում այսօր` սեպտեմբերի 6-ին, կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք է հաստատվել, ևս 8 մարդ առողջացել է:
Երկրում ընդհանուր 1650 դեպք է հաստատվել, որոնցից 1310-ը արդեն առողջացել է, իսկ 19-ը` մահացել:
6020 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 299 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:
Այս մասին տեղեկանում ենք netgazeti.ge կայքից:

