fbpx
Առողջապահություն

37 նոր դեպք, 95 ապաքինված ու 4 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հունիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223180 դեպք, որոնցից 214363-ն` առողջացած, 4458-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Այսպիսով` երեկ կատարվել է 2754 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք: Ունենք 95 առողջացած և 4 մահվան դեպք:

Նշվում է, որ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1091 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3268 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1102551 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ