Թուրքական Ստամբուլ քաղաքի շենքերից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 4 երեխա է զոհվել։
Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber-ից։
Նշվում է, որ հրդեհը տեղի է ունեցել Էսենյուրթ թաղամասի եռահարկ շենքի նկուղում։
Ըստ աղբյուրի՝ նկուղում եղել են նաև մայրն ու նրա մյուս երեխան, որոնց հաջողվել է փրկել։
Նշվում է նաև, որ հրդեհը բռնկվել է էլեկտրական վառարանի հետևանքով։

