Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը, ամփոփելով 2021 թվականին կատարած աշխատանքը, հայտնել է, որ հաշվետու տարում շրջանային ծառայության աշխատակիցների կողմից Մարտակերտի ու Ասկերանի շրջաններում հայտնաբերվել են շուրջ 200 նորահայտ հուշարձաններ, այդ թվում՝ խաչքարեր, տապանաքարեր ու եկեղեցի-մատուռներ:
- «Տյաք» պետական պատմամշակութային արգելոցի տարածքում կկազմակերպվի շաբաթօրյակ
- Ակնայի մոտակայքում 9-10-րդ դարի խաչքար է հայտնաբերվել
Նշվում է, որ հուշարձանների պահապանների կողմից իրականացվել են համապատասխան շրջայցեր, կազմակերպվել հուշարձանների տարածքի մաքրման, բարեկարգման աշխատանքներ: Դրանց մի մասը՝ արձանագիր, մի մասն էլ կարևոր տեղեկություններ պարունակող հուշարձաններ են: