Հայաստանի Հանրապետությունում մարտի 31-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 422519 դեպք, որոնցից 409987-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2243 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 2024 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 21 նոր դեպք, ապաքինվել են 108-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 2 մարդու կյանք։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8613 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1567 է: Մինչ այս կատարվել է 2975223 թեստավորում։


