Օքսֆորդի գիտնականները եկել են այն եզրակացության, որ 50 տարի հետո ֆեյսբուքում մահացած օգտատերերի քանակն ավելի շատ կլինի, քան ողջերինը: Օգտագործելով ֆեյսբուքի 2018 թվականի տվյալները՝ նրանք հաշվարկել են առնվազն 1,4 միլիարդ օգտատեր մինչև 2100 թ-ը կհեռանա կյանքից:
Մահացած օգտատերերի թիվն արդեն 2070 թ-ին կարող է գերազանցնել ողջ օգտատերերի թիվը: Նշվում է նաև, որ դարի ավարտին մահացած օգտատերերի թիվը կարող է կազմել 4,9 միլիարդ:
Հոդվածում նշվում է, որ այս հեռանկարը նոր խնդիրներ կարող է առաջացնել: Օրինակ՝ հարկավոր է որոշել, թե ով իրավունք ունի տնօրինելու մահացած օգտատերերի էջերի տեղեկատվությունը, ինչ կարող են այդ տեղեկատվության հետ անել գիտնականները և այլն:
