fbpx
Հասարակություն

Նաիրի գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 6-ամյա տղայի դի

Կոտայքի մարզային քննչական վարչությունում վարույթ է նախաձեռնվել նոյեմբերի 29-ին Նաիրի վարչական տարածքում գործող պոլիկլինիկաներից մեկից ստացված ահազանգի փաստով։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Այդ օրը, ժամը 12։30-ին նշված պոլիկլինիկայից հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերել են տղա երեխայի դի։

Իրավապահները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 6-ամյա Դ․ Գ-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Մայրը, ըստ աղբյուրի, հայտնել է, որ երեխան տան անդամների ներկայությամբ հանկարծամահ է եղել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ