«Զինուժ մեդիա»-ն հայտնում է, որ հրադադարի հաստատումից հետո Արցախի տարբեր քաղաքներից ու բնակավայրերից դուրս է բերվել հայ զինծառայողների ավելի քան 770 մարմին։
Դեկտեմբերի 6-ից 8-ը դեպի Ջաբրաիլ տանող ճանապարհից, Կարախանբեյլի (Ղարղաբազար), Վանք, Հադրութ, Հորադիզ, Լաչին-Կուբաթլու (Սարատակ), Մադաղիս, Դուլ-դուլ, Այգեհովիտ բնակավայրերից ընդհանուր առմամբ դուրս է բերվել 134 զինծառայողի մարմին։