Հասարակություն
05:00 14/04/2020

8-րդ միջոցառման շրջանակներում 1 միլիարդ դրամ է բաշխվել․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Վարչապետը գրառման մեջ հայտնել է, որ հինգ ժամվա ընթացքում կառավարության ընդունած հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շրջանակներում 1 միլիարդ դրամ է բաշխվել 14 հազար 685 շահառուների միջև։

«Ընդամենը հինգ ժամվա ընթացքում՝ կառավարության ընդունած հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շրջանակներում 1 միլիարդ դրամ բաշխվեց 14 հազար 685 շահառուների միջև՝ թվային հարթակի միջոցով։

Այս ծրագրից կօգտվի շուրջ 95 հազար շահառու։ Շահառուների թիվը չպետք է շփոթել ծրագրից օգտվող ֆիզիկական անձանց թվի հետ, որը կազմում է 124 հազար 402 մարդ:

Իրականում աջակցություն է ստանում այսքան ընտանիք։ Սա, ընդգծեմ, միայն 8-րդ միջոցառման շրջանակներում»։

Ընդամենը հինգ ժամվա ընթացքում՝ կառավարության ընդունած հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շրջանակներում 1 միլիարդ դրամ…

Geplaatst door Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան op Maandag 13 april 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ